Հաշվառում և հողաշինարարություն

Հաշվառում և հողաշինարարություն

Հողաշինարարությունը հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողերի մոնիթորինգին, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրեր (փաստաթղթեր) կազմելուն ուղղված պետական միջոցառումների համալիր է:

   Հողաշինարարությունն ապահովում է հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման ծրագրավորումը և կազմակերպումը, գյուղատնտեսական հողերի պահպանման համապետական ու տարածքային ծրագրերի մշակումը, հողամասերը տեղանքում ամրացնելը, հողամասերի հատակագծերի, հողամասի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումը, հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսական հողաշինարարական և հողի օգտագործման ու պահպանության այլ նախագծերի մշակումը, մարզերի, համայնքների վարչական սահմանների, սեփականատերերի և հողօգտագործողների հողամասերի սահմանների նկարագրումը, ամրացումը և փոփոխությունը, հողային ֆոնդի պետական հաշվառումը և գույքագրումը, հողերի մոնիթորինգի իրականացումը և այլ հողաշինարարական գործառույթներ:

   Կադաստրի կոմիտեն հողաշինարարության բնագավառում իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապարանից ստացված հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունների ամփոփումը: Նախապատրաստում է կառավարության որոշման նախագծի փաթեթը` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման (հողային հաշվեկշռի) վերաբերյալ` սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։ Մասնակցում է հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավամարման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման սկզբունքների մշակմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը։ Տրամադրում է կարծիք հողերի օգտագործման (գոտիավորման) սխեմաների, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, դրանց տեխնիկական (նախագծման) առաջադրանքի և ավարտված սխեմայի (նախագծի), ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման նպատակով կազմված հողաշինարարական գործերի վերաբերյալ։ Աջակցում է գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու նպատակային ծրագրի մշակմանը։ Ապահովում է հողաշինարարության բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունը :

Ներկայումս «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն, համայնքների միավորման և խոշորացման արդյունքում հանրապետությունում առկա է ընդամենը 73 համայնք, ներառյալ Երևանը:Կատարվել են համապատասխան փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև համայնքների հողերի հաշվառման և  դրանց հաշվեկշիռների կազմման ծրագրերում:

 Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների ուղղման աշխատանքներ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում նշված համայնքների վարչական սահմանների նկարագրերին համապատասխան։