Նորություններ

  • 14.11.2022
    Աշխատանքային խորհրդակցություն
    Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կայացած խորհրդակցությանը ևս մեկ անգամ ընդգծեց կադաստրային քարտեզները առցանց համակարգ տեղափոխելու աշխատանքների կարևորությունը։ Սահմանվել է հանձնարարականի կատարման հստակ ժամանակացույց։
    Ավելին
  • 08.11.2022
    Աշխատանքային խորհրդակցություն
    Նոյեմբերի 7-ին կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում, որը վարում էր Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, մեկ անգամ ևս անդրադարձ եղավ ոչ առցանց վարվող քարտեզներ ունեցող համայնքներին, հստակեցվեց ժամանակացույցը, թե որքան ժամանակահատվածում հնարավոր կլինի քարտեզները տեղափոխել առցանց միջավայր:
    Ավելին
  • 01.11.2022
    Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի 2023թ․ բյուջետային ծրագիրը
    ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց կառույցի բյուջետային ծրագրերը՝ մանրամասներ ներկայացնելով 2023թ. կառույցի համար նախատեսված բյուջետային հատկացումներից և ծրագրերից։
    Ավելին
  • 31.10.2022
    Աշխատանքային խորհրդակցություն
    Կադաստրի կոմիտեում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
    Ավելին
  • 25.10.2022
    Կայացավ ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նստաշրջանը
    Հայաստանը, որպես գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի նախագահող, հոկտեմբերի 24-ից 26-ը Երևանում հյուրընկալել է ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 44-րդ նստաշրջանի մասնակիցներին։
    Ավելին
  • 24.10.2022
    Երևանում են ԱՊՀ միջպետական խորհրդի 44-րդ նստաշրջանի մասնակիցները
    Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի նախագահությունն այս տարի ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։
    Ավելին
  • 19.10.2022
    Սուրեն Թովմասյանը մասնակցում է «Ինտերգեո 2022» ցուցահանդես-համաժողովին
    Հոկտեմբերի 18-20-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Գերմանիայի Դաշնության Էսսեն քաղաքում մասնակցում է «Ինտերգեո 2022» (INTERGEO 2022) ցուցահանդես-համաժողովին:
    Ավելին
  • 18.10.2022
    ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հողերի և շինությունների նպատակային ու գործառնական նշանակությունները փոփոխվում են տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան որոշումներով։
    Ավելին
  • 05.10.2022
    ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
    ՀՀ-ում սեփականության իրավունքի կարգավորման հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
    Ավելին
  • 03.10.2022
    Աշխատանքային խորհրդակցություն
    Այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը գործընկերներին ներկայացրեց կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Արևիկ Ավոյանին՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
    Ավելին
  • 27.09.2022
    Աշխատանքային խորհրդակցություն
    Սեպտեմբերի 26-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մեկ անգամ ևս կարևորեց կոմիտեի կողմից ելից գրությունների մուտքագրման և ելքագրման գործընթացի ժամկետներին, նույնականացմանը, քարտեզների ուղղման աշխատանքներին և ոլորտին վերաբերող այլ ընթացիկ հարցեր։
    Ավելին
  • 27.09.2022
    ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՂՂԵԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ
    Ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումներին ի պատասխան տրամադրված ավարտական փաստաթղթերում երբեմն ի հայտ են գալիս վրիպակներ, որոնք հնարավոր է շտկել՝ ներկայացնելով «Վրիպակի ուղղում» տեսակի դիմում:
    Ավելին
  • 06.09.2022
    Կոմիտեի պատվիրակությունը Նիդերլանդներում է
    Սեպտեմբերի 5-9-ը Կադաստրի կոմիտեի աշխատակիցները արխիվների թվայնացման ծրագրի շրջանակներում կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի գլխավորությամբ ճանաչողական այցով գտնվում են Նիդերլանդների Թագավորությունում:
    Ավելին
  • 06.09.2022
    Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մասնակցում է Արևելյան տնտեսական համաժողովին
    ՀՀ Կադաստրի կոմիտեն ՌԴ պետական ​​գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայությունից (Росреестр) ստացել է հրավեր՝ Ռուսաստանի Դաշնության  Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելու VII Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում «Տարածքի ուժը. տարածական տվյալները, որպես Հեռավոր Արևելքի զարգացման բանալի» թեմայով պանելային քննարկումներին, որը մեկնարկել է երեկ՝ սեպտեմբերի 5-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։
    Ավելին
  • 30.08.2022
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Հարգելի՛ հայրենակիցներ, Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am էլեկտրոնային հարթակի միջոցով իրավունքի պետական գրանցման դիմում մուտքագրելիս, եթե կատարվելու է օտարման գործարք (այսինքն՝ իրավունքի գրանցման հիմք են հանդիսանալու առուվաճառքի, նվիրատվության կամ առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերը), կատարեք նաև գույքահարկի հարցում։
    Ավելին
  • 24.08.2022
    ՈՒՂՂՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ
    Ավարտվել են Շիրակի մարզի 122 բնակավայրերի, այդ թվում՝ Գյումրի քաղաքի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները (օրթոֆոտոհատակագծերի հիման վրա), և քարտեզների վարումն առցանց միջավայրում իրականացվում է ուղղված կադաստրային քարտեզներով:
    Ավելին
  • 19.08.2022
    Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր
    ՀՀ նախագահի հուլիսի 30-ի հրամանագրով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:
    Ավելին
  • 12.08.2022
    Հանդիպում-քննարկում LX-KOREA ընկերության ներկայացուցիչների հետ
    Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում օգոստոսի 11-ին տեղի ունեցավ «Հայաստան. աջակցություն ազգային ստանդարտացված տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծմանը» Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում երրորդ անգամ Հայաստանի Հանրապետություն ժամանած “LX Korea” ընկերության հանդիպում-քննարկումը։
    Ավելին
  • 28.07.2022
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Կենտրոն» գրասենյակը ժամանակավորապես չի սպասարկում
    Թարմացում․ Գրասենյակը շարունակում է բնականոն աշխատանքը։ Հարգելի՛ քաղաքացիներ, մալուխի վնասման պատճառով առաջիկա ժամերին Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» գրասենյակը չի սպասարկի քաղաքացիներին։
    Ավելին
  • 27.07.2022
    Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Եթե կադաստրային քարտեզում պետք է ուղղվի Ձեր անշարժ գույքի գծային չափերը կամ մակերեսը, ապա անհրաժեշտ է այցելել Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի ( https://www.e-cadastre.am ) միջոցով ներկայացնել.
    Ավելին