Նորություններ
-
01.02.2020Ապագա գեոդեզիստները նախաավարտական պրակտիկա են անցնումԿադաստրի կոմիտեում Հայաստանյան բուհերի հետ մասնագիտական համագործակցության շրջանակներում այս անգամ Կոմիտեի գեոդեցիայի և քարտեզագրության վարչությունում նախաավարտական պրակտիկա էին անցնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ուսանողները.Ավելին
-
31.01.2020Գործնական հմտություններ ագրարային համալսարանի լավագույն ուսանողների համարԿադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 15-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտության ավարտական կուրսի 5 լավագույն ուսանողներ փորձուսուցում են անցնում Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում՝ հետագայում նաև աշխատանքի տեղավորվելու հեռանկարովԱվելին
-
30.01.2020Կոմիտեի ղեկավարն ընդունեց ֆրանսիացի ճարտարապետ Էրիկ ՀույբրեխտինԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն օրերս հյուրընկալեց Փարիզի շրջանի ինստիտուտի ճարտարապետ, գործադիր կառավարման միջազգային հարցերով մենեջեր Էրիկ ՀույբրեխտինԱվելին
-
28.01.2020Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվՍիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա կապակցությամբԱվելին
-
24.01.2020Դրական եզրակացություն է ստացել Կադաստրի Կոմիտեի արխիվների թվայնացման ծրագիրըՓետրվարի 10-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության փորձագիտական խումբըԱվելին
-
20.01.2020«Մեկ քայլ առաջ շարժվելն անգամ էապես կնվազեցնի դժգոհությունների թիվը». Սուրեն Թովմասյան. աշխատանքային խորհրդակցությունՀունվարի 20-ին Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականները, հնգամյա ծրագրիի վերաբերյալ կարծիքների հավաքագրման, համապատասխան ժամանակացույցերի ստեղծման, աշխատանքային կարգապահության և այլ հարցեր:Ավելին
-
16.01.2020Կոմիտեում էր «Trimble» ընկերության ներկայացուցիչըԿադաստրի կոմիտեում էին միջազգային ճանաչում ունեցող «Trimble» ընկերության ներկայացուցիչ, «Ինտերգեոտեկ» ՍՊԸ տնօրեն Արթուր Ամիրաղյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ ՀակոբյանըԱվելին
-
15.01.2020Քննարկվեցին ռեֆերենց կայանների ցանցի զարգացման և հնարավոր համագործակցության հարցերՇվեյցարական «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից երեկ՝ հունվարի 14-ին, Կադաստրի կոմիտեում էր Հայկ Սահակյանը: Ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող տասներկու ռեֆերենց կայաններից կազմված ցանցի ներկա վիճակը և զարգացման հետագա հնարավորությունները:Ավելին
-
13.01.2020Վերապատրաստումներ գործող ռեգիստրների համար, գնահատման նոր մեխանիզմների փնտրտուքԱշխատանքային տարվա առաջին խորհրդակցությունը Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր սկսեց մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով և հավաստիացրեց, որ կարողացել ենք հստակեցնել մեր մոտեցումները և հասկանալ, թե ինչ բարեփոխումներ են պետք ոլորտում. «այս մեկ ամսվա ընթացքում հասկացանք, որ մեր ռեսուրսներն ու մասնագիտական պոտենցիալը տալիս է մեր առջև ծառացած խնդիրները հաղթահարելու հնարավորություն»Ավելին
-
30.12.2019«Գալիք տարին կլինի եռանդուն աշխատանքի և բարեփոխումների տարի». 2019-ի վերջին աշխատանքային խորհրդակցությունըԱշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունն այսօր սկսվեց Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանի ազատման դիմումի անակնկալ լուրովԱվելին
-
30.12.2019Հարգելի՛ գործընկերներ, համակարգի աշխատակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներՍրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի առթիվԱվելին
-
23.12.2019Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետԱսիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր պատմեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերի մասին։ Հանդիպմանը ներկա մեր մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե փոխգործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։Ավելին
-
23.12.2019«Մենք ոչ միայն պիտի ասենք՝ խնդիր կա, մենք պիտի լուծման տարբերակներ առաջարկենք». աշխատանքային խորհրդակցությունԴեկտեմբերի 23-ի աշխատանքային խորհրդակցության սկզբում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին տվյալներին, որոնցից մի քանիսի արդյունքներն այնքան էլ գոհացնող չէին: Մեկ անգամ ևս ընդգծվեց պետական գերատեսչություններից ստացված գրություններին ժամանակին և շատ ավելի օպերատիվ պատասխանելու կարևորությունը՝ բացառելով որևէ ուշացում:Ավելին
-
19.12.2019Ստորագրվեց համագործակցության հուշագիր. Կադաստրի կոմիտեն «Թվային գոտի և ճանապարհ» միջազգային նախաձեռնության համաժողովումՉինաստանի Շենժեն քաղաքում դեկտեմբերի 17-ից 19-ը կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը և «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նախագահ Հուադոնգ ԳոունԱվելին
-
18.12.2019Պետության և քաղաքացու շահերից բխող որևէ առաջարկ չի մերժվիԿոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ գնահատողների փորձագիտական խորհրդի և գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Սաֆարյանի, անդամներ Հրաչյա Սարգսյանի ու Արարատ Պապոյանի հետԱվելին
-
17.12.2019Սուրեն Թովմասյան. «Աջ ձեռքը պիտի իմանա` ձախ ձեռքն ինչով է զբաղված». աշխատանքային խորհրդակցությունԱշխատանքային խորհրդակցության ընթացքում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ, անդրադառնալով նախորդ շաբաթ ստորաբաժանումների ղեկավարներին տրված հանձնարարականին, այն է՝ ներկայացնել արված և չարված անելիքների մասին հաշվետվություններ, նկատեց. «Տեղեկատվության բուռն և բավական ինտենսիվ հոսք կար, սակայն ոչ ամբողջական և համակարգված»Ավելին
-
10.12.2019Նորանշանակ ղեկավարն անցկացրեց առաջին խորհրդակցությունը կոմիտեումՀանձնարարականներն ամփոփելուց հետո կոմիտեի ղեկավարը կարևորեց ոլորտում իրականացված համակարգային փոփոխություններն ու խոսեց իր տեսլականի մասին։ Ապա անցնելով խոսքից գործին՝ տվեց մի շարք հանձնարարականներ։ Նախանշվեցին որոշակի հստակ գործընթացներ, որոնք հատկապես իրավական կարգավորման կարիք ունեն, իսկ ինչպես նշեց կոմիտեի ղեկավարը․ «Մասնագիտական թերացումներըԱվելին
-
06.12.2019Կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սուրեն ԹովմասյանըՓոխվարչապետն իր խոսքում նշեց, որ պարոն Թովմասյանի առջև լրջագույն խնդիրներ են դրված, որոնց լուծման մեկնարկը որոշակիորեն տրվել էր արդեն նախորդ տարվանից։ Իսկ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու փորձը թույլ կտան հաղթահարել այդ խնդիրները։ Նրա խոսքով դրական արդյունքների գրանցման համար անելիքները շատ են․ մասնավորապես, կադաստրային քարտեզի, հետագայում նաև ինտեգրված քարտեզների ներդրման, ընդհանուր թվայնացման գործընթացների հետ կապված, ինչպես նաև գրասենյակների միասնական ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Ըստ պարոն Ավինյանի՝ այս ոլորտի հաջողություններն անմիջականորեն կապվում են բոլոր մյուս ոլորտների հետԱվելին
-
06.12.2019Անշարժ գույքի պետական գրանցումների գործառույթների համար առանձնացված ընթացակարգով քննված բողոքների վիճակագրությունԿադաստրի կոմիտեն ներկայացնում է անշարժ գույքի պետական գրանցումների գործառույթների համար առանձնացված ընթացակարգով քննված բողոքների վիճակագրությունը։ Այսպիսով՝Ավելին
-
03.12.2019Նախագիծը դրվեց հանրային քննարկմանՆախատեսվում է էժանացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանվածԱվելին