Նորություններ
-
10.10.2019IntelinAir-ի հետ համագործակցության հնարավորությունները քննարկվեցին կլոր սեղանի շուրջՏեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT ) 2019 թ. համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած՝ IntelinAir ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալ Եսայանը Կադաստրի կոմիտեում էր՝ քննարկելու իրականացվող բարեփոխումները և գերատեսչության հետ համագործակցության հնարավորությունը։Ավելին
-
08.10.2019«Մարտահրավերներ, փոփոխություններ և հնարավորություններ». Մանչեստրում աշխատանքն է սկսել ԵվրոԳեոգրաֆիքսի համաժողովըԿադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը Մանչեստրի պատմական «Միդլանդ» հյուրանոցում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին։Ավելին
-
07.10.2019Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովինԿադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը հոկտեմբերի 6-ից 9-ը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովինԱվելին
-
07.10.2019Կհստակեցվեն 2020-ի գնումները, իսկ KPI-ի ցուցիչով շատերի խրախուսման որոշումը հաստատ է և արդարացի. աշխատանքային խորհրդակցություն2019 թվականի վերաբաշխումից զատ, հոկտեմբերի 7-ի խորհրդակցությանը կարևորվեց 2020 թվականին Կադաստրի կոմիտեի կատարելիք գնումների հստակեցումը՝ հատկապես համակարգի գրասենյակների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համարԱվելին
-
04.10.2019ՀՀ 2019 թ. հողային ֆոնդն՝ ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության սուբյեկտների. գրաֆիկական պատկերԿադաստրի կոմիտեն գրաֆիկական պատկերով ներկայացնում է 2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տվյալները՝ ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության սուբյեկտներիԱվելին
-
04.10.2019Անշարժ գույքի պետական գրանցումների գործառույթների համար առանձնացված ընթացակարգով քննված բողոքների վիճակագրությունԿադաստրի կոմիտեն 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ստացել է 187 դիմում և բողոքԱվելին
-
03.10.2019Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019 թ. հողային հաշվեկշիռըՀայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։Ավելին
-
03.10.2019Լարիսա Մանուկյանը պարգևատրվեց «ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալովՀանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 3-ին կազմակերպված հանդիսավոր արարողությանն ի թիվս այլոց «ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալ շնորհվեց նաև Կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, մասնագիտությամբ գեոդեզիստ Լարիսա Մանուկյանին։Ավելին
-
30.09.2019Կապիտալ ծախսերով գնումների հաջորդ տարվա հայտերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 30-ը. աշխատանքային խորհրդակցությունՀուլիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի գլխավորությամբ։Ավելին
-
30.09.2019ԱՄՀ-ի պատվիրակները ստացան անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ օրինագծի շուրջ իրենց հուզող հարցերի պատասխանները«Հեշտ առաջադրանք չէ»,- հանդիպման գրեթե ավարտին ժպտալով ասաց ԱՄՀ-ից Մոաթազ Էլ Սաիդը։ «Գիտակցում ենք, և մեր ամենամեծ մարտահրավերն է՝ մարդկանց բացատրել, որ այս օրինագիծը դեռևս հարկերի բարձրացման մասին չէ, այլ անշարժ գույքի շուկայականին մոտարկված գնահատման, և որ մյուս կողմից, այո', հետագայում կառավարությունը հարկային նոր դրույքաչափեր կսահմանի ըստ այդմ, քանի որ գույքահարկի չափման համակարգն արդար չէ այս պահին»,- ավելացրեց Կոմիտեի ղեկավարը։Ավելին
-
26.09.2019Ճիշտ եք համարում անվան ռուսերեն տառադարձումը х-ո՞վ, թե՞ г-ով. Լոռու մարզԿադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել Կադաստրի կոմիտե։ Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Կադաստրի կոմիտեի լրատվականը մինչ այդ փոքրիկ հարցում է կազմակերպել, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի՝ մասնագետների առաջարկները ներկայացնելով մարզ առ մարզ։Ավելին
-
25.09.2019«Նոր Հայաստանի մասին 100 փաստերի մեջ» վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև Կադաստրի կոմիտեի աշխատանքինԿադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել Կադաստրի կոմիտե։ Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Կադաստրի կոմիտեի լրատվականը մինչ այդ փոքրիկ հարցում է կազմակերպել, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի՝ մասնագետների առաջարկները ներկայացնելով մարզ առ մարզ։ Օրինակ, գործող օրենքով, Լոռու մարզի Շամլուղ, Կարմիր Աղեկ, Կողես, Մղարթ, Յաղդան և Նեղոց համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են՝ Шамлух, Кармир Ахек, Кохес, Мхарт, Яхдан և Нехоц, մեր մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Шамлуг, Кармир Агек, Когес, Мгарт, Ягдан և Негоц։ Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։Ավելին
-
25.09.2019«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում բաժնի պետի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվելԿադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում երկրատեղեկատվության բաժնի պետի թափուր տեղ կա:Ավելին
-
24.09.2019Ճիշտ է ռուսերեն տառադարձված Дилиджан, թե՞ Дилижан տարբերակը. հանրային փոքրիկ հարցումԳործող օրենքով, Տավուշի մարզի Դիլիջան, Կայան և Բաղանիս համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են՝ Дилиджан, Кайан և Баханис, մեր մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Дилижан, Каян և Баганис։Ավելին
-
23.09.2019Սարհատ Պետրոսյան՝ 2021-ի երևանյան միջազգային հավաքին արդեն պետք է այդ նոր մարմինը դարձած լինենք. աշխատանքային խորհրդակցությունԿոմիտեի ղեկավարը «շատ արդյունավետ» գնահատեց «Երկրատարածական և կադաստրային ոլորտների» ԱՊՀ միջպետական խորհրդի՝ օրերս Դուշանբեում տեղի ունեցած նիստը, որին Հայաստանից իր հետ մասնակցել է նաև Կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։Ավելին
-
20.09.2019ԱՄՀ-ի պատվիրակները ստացան անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ օրինագծի շուրջ իրենց հուզող հարցերի պատասխաններըԱրժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Կադաստրի կոմիտեում հանդիպում էր խնդրել՝ տեղեկանալու սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված և անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող օրինագծի նրբություններին։Ավելին
-
20.09.2019Քաղպաշտպանության սեմինարում որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական և վերանայել ՔՊ պլանըԿադաստրի կոմիտեի քաղաքացիական պաշտպանության շտաբում և կազմավորումներում ներառված աշխատակիցներն այսօր մասնակցեցին «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորում» թեմայով սեմինարին։ Այն կազմակերպվել էր արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ:Ավելին
-
20.09.2019Ինտեգրված կադաստրի ստեղծման պատասխանատուները հստակեցնում են գործնական քայլերըԻնտեգրված կադաստրի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստից առաջ Կադաստրի կոմիտեում այսօր դարձյալ հավաքվել էին հանձնաժողովի անդամ գերատեսչությունների ներկայացուցիչները։Ավելին
-
19.09.2019«Երկրատարածական և կադաստրային ոլորտների» ԱՊՀ միջպետական խորհրդի՝ Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագահող. 2021-ի նիստը տեղի կունենա ՀայաստանումԳեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նիստի ավարտին ընդունված ամփոփիչ արձանագրությամբ մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակաշրջանը հռչակվեց Հմտությունների փոխանակման և ռազմավարական պլանավորման տարի։Ավելին