Նորություններ
-
04.09.2019Շուկան, այո', ակտիվացել է, կայունացել, խաղացողները՝ շատացել. Կադաստրի կոմիտեի պատասխանը թերթին«168 ժամ» թերթում սեպտեմբերի 3-ին տպագրված «Բնակարանային շուկան ակտիվացե՞լ է, թե՞ պասիվացել» հոդվածում ասվում է, թե «մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավելացման մասին՝ բնակարանային շուկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում»։ Նախ, վերնագրի հարցին պատասխանենք՝ անշարժ գույքի շուկան ակտիվացել է, այո', և 2019 թվականի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ գրանցել 17,1 %-ի աճ։Ավելին
-
03.09.2019Որակավորման վկայական կստանա 4 մասնակիցԲոլորովին նոր ծրագրով սեպտեմբերի 2-ին անցկացված որակավորման արդյունքում Գուրգեն Քոչարյանը, Շահեն Ղուկասյանը, Արամ Մուրադյանը և Ներսես Վարդանյանը հաղթահարեցին անցողիկ շեմը և կստանան որակավորման վկայական։Ավելին
-
03.09.2019Վարչապետի մոտ հանդիպմանը Կոմիտեի ղեկավարը միջանկյալ հաշվետվություն ներկայացրեց աղետի գոտու տնակների մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սեպտեմբերի 2-ին քննարկվել են 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների կատարման հարցեր։ Հանդիպմանը Սարհատ Պետրոսյանը միջանկյալ հաշվետվություն է ներկայացրել։Ավելին
-
02.09.2019Կադաստրի համակարգում այսօրվանից գործում է խրախուսման նոր՝ ըստ KPI-ի ցուցիչի կարգը. աշխատանքային խորհրդակցությունԿադաստրի ստորաբաժանումների հիմնական մասում այսօրվանից գործում է խրախուսման նոր կարգը, երբ յուրաքանչյուր աշխատողի խրախուսման չափը ձևավորվում է ըստ KPI-ի ցուցիչի։Ավելին
-
02.09.2019Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия ЛенугиԿադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։ Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին, իսկ լրատվականը հանրային փոքրիկ քննարկում է կազմակերպել։Ավելին
-
30.08.2019Հաղթողները կարող են համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոնում» հաղթած թիմերն օգոստոսի 29-ին Հանրային լրագրության ակումբում Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)) ներկայացրին իրենց ծրագրերը։Ավելին
-
28.08.2019Մասիս գյուղը՝ Մասյաց, Արարատ գյուղը՝ Նոր Սալմաստ, Խաչփառը՝ Խաչափար. համայնքներում կքննարկվեն առաջարկվող տեղանուններըԿադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին է ուղարկել մարզի մի քանի տեղանունների փոփոխությունների առաջարկների ցանկը և խնդրել համապատասխան համայնքներում քննարկել դրանք, կարծիք հայտնել։Ավելին
-
26.08.2019Կադաստրի կոմիտեի Թեժ գիծը շուտով առանձին քառանիշ համար կունենա. աշխատանքային խորհրդակցությունԿադաստրի կոմիտե ուղղված բոլոր զանգերը, եթե զանգահարողը չգիտի ներքին համարը, «գրասենյակների սպասարկման» բաժինն է ստանում այժմ։ Բաժնի աշխատակիցներն են պատասխանում զանգահարողների հարցերին և առանձին վարչություններ կամ բաժիններ զանգը նրանք վերահասցեավորում են միայն այն դեպքում, երբ խորը մասնագիտական պատասխանի անհրաժեշտություն կա։Ավելին
-
23.08.2019Գյումրու քաղաքապետը ողջունեց աշխատանքային խմբի մշակած մեթոդաբանությունըԱղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական նորաստեղծ աշխատանքային խումբն իր այս հավաքը նույնպես Գյումրիում անցկացրեց, բայց՝ ավելի փոքր կազմով. օգոստոսի 22-ին այնտեղ էին աշխատանքային խմբում միայն Կադաստրի կոմիտեն ներկայացնողները՝ ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը, փորձագետ Աստղիկ Գրիգորյանը և Սարհատ Պետրոսյանը, որը նաև խմբի ղեկավարն է։Ավելին
-
23.08.2019Համայնքի ավագանին մերժեց Մայակովսկին անվանափոխել Շահապ, իսկ Ալափարսում դեռ կքննարկեն, քանի որ տարաձայնություններ կան Այլաբեր անվան շուրջԱլափարս գյուղն Այլաբեր անվանելու հարցում առկա են տարաձայնություններ, ուստի բնակչության հետ լրացուցիչ հանդիպում է նախատեսված, արդյունքների մասին կտեղեկացնեն։ Իսկ Մայակովսկի համայնքի ավագանին մերժել է բնակավայրն անվանել Շահապ՝ գտնելով որ «այն պարսկերեն է»։Ավելին
-
22.08.201911 տարվա դադարից հետո վերջապես նորից գեոդեզիական ժամանակակից սարքեր գնվեցինԿադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս համալրվեց նորագույն գեոդեզիական գործիքներով (Leica Ultra ուղեգծաորոնիչ, Trimble GNSS R8 ռովեր կայան, Trimble GNSS R10 ռովեր կայան):Ավելին
-
21.08.2019Հասցեների միասնական վարման և միասնականացման գործընթացն սկսված է. միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստըՎարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որն այսօր իր առաջին նիստը գումարեց՝ միասնական, ստանդարտ տեսքի է բերելու Հայաստանի Հանրապետության հին ու նոր հասցեները և ստեղծելու է հասցեավորման համակարգն աշխատեցնելու միասնական հարթակ, որում արվող ցանկացած փոփոխություն ամրագրվելու և երևալու է համապատասխան մյուս բոլոր ենթահարթակներում։Ավելին
-
21.08.2019Լոռու մարզում 29 տեղանուն փոխելու առաջարկների ցանկն ուղարկվեց մարզպետին. Ալավերդին՝ Լալվար, Ջիլիզան՝ Խորակերտ…Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ուղղված նամակում Կադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը մարզի 29 տեղանունների փոփոխությունների հին ու նոր առաջարկների ցանկն է ամբողջացրել՝ խնդրելով համապատասխան համայնքներում քննարկել դրանք և կարծիք հայտնել։Ավելին
-
20.08.2019Ռեգիստրի պատրաստման դասընթաց՝ Կադաստրի աշխատակիցների և համակարգում չաշխատողների համար. դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն էԿադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը Կադաստրի աշխատակիցների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց համար կազմակերպում է անշարժ գույքի ռեգիստրի պատրաստման դասընթաց։Դասերը կսկսվեն 2019 թ. սեպտեմբերի 30-ին, կավարտվեն նոյեմբերի 8-ին։Ավելին
-
19.08.2019Անշարժ գույքի պետական գրանցումների գործառույթների համար առանձնացված ընթացակարգով քննված բողոքների վիճակագրությունՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2019 թվականի հուլիս ամսվա ընթացքում ստացել է 241 դիմում և բողոք:Ավելին
-
19.08.2019Սարհատ Պետրոսյան՝ բոլորս չէ, որ կարողացել ենք դուրս գալ հիմնարկի նախկին իներցիայից. աշխատանքային խորհրդակցությունՅուրաքանչյուր երկուշաբթի խորհրդակցություն կգումարվի Ինտեգրված կադաստրի ստեղծման հարցերով/Իրավաբանական վարչությունը պետք է դառնա համակարգի բարեփոխումների շարժիչ ուժը/Թեժ գծով սպասարկումը բարելավելու նոր մեթոդ է ներդրվում/«Ցավալի է, որ վարչությունների մեծ մասը գիտական ոլորտում զարգացման առաջարկություններ չունի»/«Բյուջեի նախագծին պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել»։Ավելին
-
16.08.2019Անշարժ գույքի գրանցման գործարքներն այս հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17.1 %-ով2019 թվականի հուլիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16'073 գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով:Ավելին
-
16.08.2019Իրավաբանական վարչության պետ է նշանակվել Արմեն ԱրսենյանըԿադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետ է նշանակվել 34-ամյա իրավաբան Արմեն Արսենյանը (ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ)։Ավելին
-
16.08.2019Պաշտոններով փոխատեղվել են Կադաստրի «Վաղարշապատ» և «Չարենցավան» գրասենյակների պետերըԿադաստրի կոմիտեի «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակի պետ Սարգիս Թասլաքյանը նշանակվել է «Չարենցավան» գրասենյակի պետ, իսկ վերջինիս պետ Աշոտ Բաշոյանը՝ «Վաղարշապատ» գրասենյակի պետ։Ավելին
-
15.08.2019Ինտեգրված կադաստրի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստըՓոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ օգոստոսի 15-ին անցկացվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:Ավելին